Կապիտան Արմենակ Ուրֆանյանը Լեռնային Ղարաբաղում զոհվել է՝ վերջին նռնակով պայթեցնելով իրեն և մոտեցող թշնամիներին։ Մինչև վերջին պահը 26-ամյա Արմենակն իր անձնակազմով պայքարել է հակառակորդի դեմ, այնուհետև անձնակազմին հետ ուղարկելով՝ մենակ խոցել է մեկ տանկ և մոտ մեկ տասնյակ թշնամու։ Ծառայակիցների և ընկերների հուշերում Արմենակը հայրենիքին և իր գործին նվիրված մարդ էր, ով չվարանեց կյանքի ամենավճռական պահին։
© Նյութի հեղինակային իրավունքները պատկանում են Սիվիլիթաս հիմնադրամին: ՍիվիլՆեթի խմբագրական քաղաքականության համաձայն` արգելվում է օգտագործել ՍիվիլՆեթի նյութերը առանց պատշաճ հղման, ներբեռնել և այլ օնլայն հարթակից վերբեռնել ՍիվիլՆեթի պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը` առանց համապատասխան համաձայնության: