Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բերնար Շալանդի հետ նախախաղային ասուլիսին էր ներկայացել նաեւ ընտրանու հարձակվող Էդգար Մանուչարյանը.
- Էդգար, ինչպիսի՞ մարզավիճակում եք այժմ գտնվում և ինչքանո՞վ եք պատրաստ հանդիպմանը:
- Լավ մարզավիճակում եմ, վերջին հանդիպումներին ամբողջությամբ մասնակցել եմ և ֆիզիկական և հոգեբանական առումներով պատրաստ եմ վաղվա հանդիպմանը:
- Հաշվի առնելով կորուստները՝ ի՞նչ կասեք առաջիկա խաղի մասին:
- Այժմ փոխարինող խաղացողները պետք է ապացուցեն, որ իրենք էլ բարձրակարգ ֆուտբոլիտներ են:
Բոլորս պետք է ապացուցենք, որ միասնական կերպով կարող ենք պայքարել: Ես հուսով եմ, որ դրական արդյունքի կհասնենք: